▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կենդանաբանական այգու փոխտնօրենի պաշտոնը շուտով կստանձնի իրանցի Իման Մեմարիանը

Գնումների համակարգն ավելի թափանցիկ է դառնում

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին

Բեն Ավետիսյանն առաջին անգամ խոսում է իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի լուրերի մասին

Չփրկիչը. պետությանը պետք է մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր որոշումների համար.. . .

ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է․ ՊՎԾ

2004 թ. այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

Ձմեռ-աշուն պայքար` այս պահին Դիլիջանում. Գագիկ Սուրենյան

Հանդիպում եմ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն

Կրակոցներ Տիգրան Մեծի պողոտայում

Գեղամ Օհանյանն ու նրա հետ կորած մյուս քաղաքացին գտնվել են

Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ն արձագանքել է սկանդալային տեսանյութին

Մոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով)

Էսքան անպատասխանատու տղամարդ դեռ հանդիպած չկամ. Ստյոպա Սաֆարյան

Դուք վիդեոն ուշադիր նայեք, կտեսնեք, թե իր թիկունքում անմիջապես ով է կանգնած

Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա

Սերժ Սարգսյանի ելույթը շարունակություն կունենա

Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից

Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում

«Ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան

«Սա սադրանք է՝ միտված հաստիքի յուրացմանը». ո՞վ էր Նոր Նորքի ֆեյսբուքյան էջից սկանդալային գրառում արել

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Ժամանեցի Հռոմ...Նիկոլ Փաշինյան

Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. Վանեցյանը անհեթեթ է որակել Մեսրոպ. . .

Ողբերգական ավտովթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է

Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը․Սարհատ Պետրոսյանը՝ դատական հայցի մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ 1996-ի ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի մոտեցումների մասին

«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ

Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. Պարզաբանում

Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել, գործկոմը ընդունել է

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միլանում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյին

Asekose.am-ի յութուբյան ալիքն այլևս 150.000 հետևորդ ունի. պաշտոնական հավաստագիր YouTube-ից

Ո՞ր ապրանքը՝ որքա՞ն կթանկանա հունվարի 1-ից

Բռնի ուժ կիրառեցին իմ նկատմամբ. Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Վանեցյանը պատրաստ է ընդունել հրաժարականի պահանջը՝ պայմանով

«Հաճելի» զրույց հարևանների հետ՝ Արցախի թեման շահարկելու անհաջող փորձից հետո. Բաբկեն Թունյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Duomo di Milano

Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան

Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. այրվում է ռեստորանի տանիքը

Ամենաճիշտ տեղը հայերու մեջ, Հայաստանում ապրելն է. Գևորգ Սարյան

Հանդիպում եմ Լոմբարդիայի փոխնահանգապետի հետ․ Նիկոլ Փաշինյան

Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար

Աճուրդի է հանվում մաքսային կոմիտեի նախկին ղեկավարի «Գոլդեն փելես» հյուրանոցը

Ոստիկանությունում տեսաձայնագրվող սարքեր կտեղադրվեն՝ խոշտանգումներից խուսափելու համար

Պարզ արդյունքը՝ ՀՀ քաղաքացիների համար չկան վիզաներ. Արմեն Սարգսյանն ամփոփել է այցը Կատար

Երեկվա ուղիղ եթերից ժամեր անց հեռախոսազանգ ստացա ոստիկանությունից. Արտյոմ Կարապետյանի «լայվը»

Ցույց Հաագայում, հերթական հանրագիրը խորհրդարանին և միջադեպ ազգությամբ թուրք պատգամավորի հետ

Հաագայի՝ Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դեմ-դիմաց,  Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների կողմից,  տրվեց Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:

haaga 2017 tsuits
Հանրահավաքը բացեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության  անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթներ ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ:

Մինչ Գարեգին Նժդեհ երիտասարդական կազմակերպության նախագահ Սարինե Աբրահամյանը ելույթ կունենար, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների  մի պատվիրակություն քայլեց խորհրդարանի շենք  և հանրագիր հանձնեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Պիտեր Օմտզիգտին:

Խորհրդարանի ներսում մեծ թվով պատգամավորներ էին հավաքված՝  մոտ 16 հոգի, ովքեր ներկայացնում էին խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները:

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը ներկայացրեց հանրագրի բովանդակությունը, նշելով Նիդերլանդների վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անհրաժեշտությունը։ Նա երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին  հանդիպման այսչափ  ներկայացուցչություն ապահովելու  համար:

Հայկական կազմակերպությունների պատվիրակները ներկայացրեցին հանրագրի իրենց պահանջները: Մեր խմբին հուզում է հատկապես Հոլանդիայի կառավարության կողմից օգտագործվող «Հայոց ցեղասպանության հարց» արտահայտությունը: Այն անընդունելի է, Երբ առկա է խորհրդարանի Ցեղասպանության ընդունման բանաձևը:

Սա կառավարության  կրավորական կեցվածքի  դրսևորում է: Արդյունքում հայերի նկատմամբ թուրքական կազմակերպությունների խտրական դրսևորում, իրավունքների ոտնահարում, հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի գաղտնի միջամտություն և  այլը: Պատվիրակությունը պատգամավորներին  տեղեկացրեց, որ վերջերս  հոլանդացի մի ուսանող համացանցում տեղադրել է հանրագրի ընդունման  հայտ, որին  միացել են բազմաթիվ քաղաքացիներ ՝  պահանջելով Նիդերլանդների կառավարությունից աներկբա ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նիդերլանդների խորհրդարան պահանջագիր ներկայացրած Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակության անդամները նորից միացան Հաագայի Het Plein հրապարակում Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպած բողոքի ցույցին:

Տիկին Ինգա Դրոստը ներկաներին պատմեց  խորհրդարանում հանրագրի հանձման և տեղի ունեցած հանդիպման մասին: Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո հախվերդյանը անրադարձավ Հայոց Ցեղասպանության 102-ամյակի միջոցառումներին:

Հաջորդ միջոցառումը  շաբաթ օրը, ապրիլի 22-ին  է, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները կանցկացնեն հանրահավաք-ցույց Ամստերդամի կենտրոնում, 23-ին Ալմելոյում դասախոսություն, ջահերով երթ ու մոմավառություն է, իսկ 24-ին Մեծ Եղեռնի հիշատակության օրը՝ այցելություններ Ասենի  ու Ալմելոյի հուշակոթողներ:

 

ՄԻՋԱԴԵՊ  ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

haaga tsuits 2
Հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանում: Երբ Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակության անդամները  հանրագիրը հանձնել էին պարոն Պիտեր Օմտզիգտին և աշխույժ քննարկում էր ծավալվել հոլանդացի  մյուս խորհրդարանականների հետ, Մեր  պատվիրակության անդամներին մոտեցավ ազգությամբ թուրք, հոլանդացի պատգամավոր Սելչուկ Օզթուրքը (Selcuk Ozturk):

Մեր մասնակիցը դիմում է նրան. «Կարողացա՞նք ձեզ հասցնել մեր խոսքը»:Ազգությամբ թուրք պատգամավորը ակնհայտորեն հանկարծակի է գալիս. «Այդպես միանգամից չի լինում»-ասում է նա:

Երկխոսությունը տանում է նրան, որ հայ պատվիրակության անդամը մատնանշում է, որ Թուրքիայում արգելված է գործածել Ցեղասպանություն բառը: Արդյունքում Օզթուրքը անհարմար վիճակից դուրս գալու համար բերում է օրինակ, որ Թուրքիայում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ երբ  լսում է, որ ոտնահարված են և  վտանգված հայկական իրավունքները, փորձում է ելք որոնել, պատճառաբանում, որ  Հոլանդիայում ավելի շատ այս երկրին վերաբերող  հարցեր պետք է լուծել: Իսկ  մյուս հարցերի մասին կարող են խոսել, երբ առանձին հանդիպում նշանակվի:

Այս, մոտ 5 րոպե տևած միջադեպը չի վրիպում նիդերլանդական RTL Nieuws հեռուստաալիքի հայտնի քաղաքական մեկնաբան  Ռուլ  Շրայնեմախերսի (Roel Schreinemachers ) աչքից: Նրա սուր գրառումը geenstijl.nl կայքում ունի «Օզթուրքը նայելով  հայերի աչքերին շարունակում է ժխտել Ցեղասպանությունը» վերնագիրը: Էրդողանի նախորդները 1,5 միլիոն հայերի են սպանել, գրված է հոդվածում: Նիդերլանդների  մասին մտածողը թող նայի իր մորուքին:

Օզթուրքից բացի նա քննադատել է Նիդերլանդների կառավարությանը՝ Հայոց Ցեղասպանությանը արժանի գնահատական չտալու, իսկ Թուրքիայի կառավարությանը՝ Նիդերլանդների ներքին խնդիրներին խառնվելու համար:
Շրայնեմախերսի Թվիթերում զետեղած  տեսաերիզն արժանացել է  բազմաթիվ մեկնաբանությունների:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին