▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ չեմ ասում` Հաղարծնի վանքում ինչ տեսքով եմ տեսել իրեն, ովքեր են թևերը մտած եղել ․․․

Էլ չեմ ասում` Հաղարծնի վանքում ինչ տեսքով եմ տեսել իրեն, ովքեր են թևերը մտած եղել 

Ինքը ի՞նչ կապ ուներ ընդհանրապես Տավուշի հետ: Ես 9 տարի եղել եմ Տավուշի առաջնորդ, իր այցելություններն եղել են հիմնականում վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց, գրավելուց հետո, մեծ մասը եղել են կերուխումերի մասին: Մեծ մասը:

Ռեստորաններ չկան Տավուշում, որ այնտեղ հանգրվանած չլինեն իրենք, բոլոր առումներով:

Խեղճ ոստիկաններին էլ շարում են այդ փողոցների վրա` հսկայական մեքենաներով (եթե սխալ եմ ասում, թող վկայեն), այսինքն` շահագործելով մինչև վերջ. իրենք ներսում ուտում-խմում են, ոստիկաններն էլ շարված փողոցների վրա, արևների տակ: Էդ մարդիկ էլ ի՞նչ անեն. գործ, բան թողած, գալիս, լցվում են փողոցները:

Եվ չկա մի տեղ` սկսած Ղալումյան ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանից, մինչև այլ հաստատություններ:

Երևի էդ մարդու մանկության երազանքն է եղել մի կտոր հաց ուտել այդտեղ, ու վարչապետ դառնալուց հետո որոշել է մեծագույն կերուխումներ կազմակերպել:

Սա է եղել իր Տավուշ այցելությունը, ուրիշ բան չի եղել:

Էլ չեմ ասում` Հաղարծնի վանքում ինչ տեսքով եմ տեսել իրեն, ովքեր են թևերը մտած եղել, դրանց մասին չեմ խոսում:

Բագրատ սրբազան

info@asekose.am/095519696
Բլոգ ավելին