Ցույց Օսլոյում՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի՝ Նորվեգիայի խորհրդարանի առջև:

Երեկվա ցույցն այսօր շարունակվելու է լռության ակցիայով:
Նշենք, որ այսօր Նորվեգիայի խորհրդարանը նիստ է հրավիրելու և տեղի հայ համայնքը վստահ է, որ դրա ընթացքում պատգամավորներն անդրադառնալու են Արցախում տիրող իրավիճակին ու հայտարարություն են տարածելու:
Նորվեգիան կարևոր դեր ունի Հյուսիսային ատլանտյան դաշինքում և կարող է պարտադրել Թուրքիային՝ հեռու մնալ այս հակամարտությունից՝ նշում են Օսլոյում կայացած հանրահավաքի մասնակիցները:


