▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չպետք է մտածենք, թե ճնճղուկի դեմ ենք պայքարում».Նիկոլ Փաշինյան

Azatutyun.am-ի հյուրասրահում այսօր հյուրընկալվել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով խոսելով 2018թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության  մասին` ասաց, որ չի բացառում, քանի որ քաղաքական գործունեությամբ է զբաղվում.

«Եթե լինի անհատական որոշում, դժվար թե առաջադրվեմ: Ես չեմ մասնակցի` մասնակցելու համար: Կմասնակցեմ, եթե զգամ, որ քաղաքական թիմը, որը ներկայացնում եմ, կլինի ֆավորիտի կարգավիճակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով.

«Չպետք է մտածենք, թե ճնճղուկի դեմ ենք պայքարում, այլ փղի, այն էլ` հարբած»:

Ինչ վերաբերում է քաղաքական ընդհանուր կարգավիճակին, ապա պատգամավորի կարծիքով քաղաքական գործընթացը, ինչպես ծիրանը, մեկ շաբաթում չի հասնում.

«Ընտրությունները պետք է արձանագրեն հեղափոխության արդյունքները, ոչ թե հակառակը»,-նշում է պատգամավորը: Անդրադառալով քաղաքական գործիչներին` Ն. Փաշինյանն ասաց, որ քաղաքական գործիչ  լինելը գործունեության պրոֆեսիոնալ տեսակ է.

«Նույն է, որ մարզիկը 9 ամիս նարդի խաղա, գնա բռնցքամարտի մրցումների: Առաջին ռաունդում կհայտնվի հատակին»,-հավելեց պատգամավորը:

Զրույցում Ն. Փաշինյանը կարևորեց ընդդիմադիրների միասնությունը, որպեսզի բացակայի կամ նվազի նաև հետևյալ` թե ում ընտրենք հարցը, թե չէ, պատգամավորի կարծիքով նման է նրան, թե ինչպես 3  հոգի գալիս են աղջկա ձեռք խնդրելու, ինչի արդյունքում էլ գալիս է որևէ մեկին ընտրելու խնդիրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին