|
ԱԺ այսօրվա ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադառնալով Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործուն քայլերի բացակայությանը՝ ասել է․ «Չպետք է խորշել և վախենալ ինքնորոշում բառից, Արցախի Հանրապետություն արտահայտությունից՝ տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմին, բոլոր այն ճնշումներին, որոնց տակ ՀՀ իշխանությունները գտնվում են․․․ Մենք բազմիցս ասել ենք՝ պարտված իշխանությունները գտնվում են թելադրանքի, պարտադրանքի ճնշման ներքո։ Եթե ՀՀ իշխանությունն աջակցի Արցախին այս դժվար իրավիճակում, չվախենա այն արտահայտություններից, որ Արցախը պարտավոր է իր իսկ տարածքում ինքնորոշվել, ապա Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Բայց, ցավոք, իրենք իրենց ձեռքերը լվացել են Արցախից»,- նշել է պատգամավորը։ |
«Չպետք է վախենալ ինքնորոշում բառից, Արցախի Հանրապետություն արտահայտությունից»․ Սեյրան Օհանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


