«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, հույս ունեմ՝ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ՝ ձեռք բերված են, այսինքն՝ առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է վերարտադրել պայմանագրի տեքստի մեջ։ Երբ տեսնենք՝ աշխատանքն ավարտվել է, պետք է անցնենք ստորագրման․ տեղ, ժամ և այլն, արդեն լրացուցիչ կքննարկվի»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի ու Բաքու՝ հնարավոր այցի մասին։ *** |
||
«Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ ունենում եմ հանդիպումներ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր, ձևաչափեր կան, ովքեր ուզում են հերթագրվել՝ հանդիպելու համար, կարող են ազատ անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախատեսո՞ւմ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ։ ***
Դիտեք նաև՝ |
«Ծրագրո՞ւմ եք մեկնել Բաքու»․ լրագրողը՝ Փաշինյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet