▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Crocus City Hall-ը պատկանում է Ալիևի նախկին խնամուն․ Հրապարակվել են ենթադրյալ ահաբեկիչների լուսանկարները

Ռուսական թելեգրամ-ալիքը, որը մոտ է իրավապահ համակարգերին, հրապարակել է Մոսկվայի ահաբեկչության ենթադրյալ իրագործողների լուսանկարները: Ըստ «ВЧК-ОГПУ» թելեգրամ-ալիքի` նրանցից առնվազն 3-ն Ինգուշեթիայից են:

Թարմացված․ Crocus City Hall-ը պատկանում է ադրբեջանցի մեծահարուստ Արազ Աղալարովին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հորը։ Նա իր որդու հետ ժամանել է դեպքի վայր։ Գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԴԾ-ի նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Թարմացված․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։

Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին