▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխախոտ չտրամադրելու վերաբերյալ օրենքը վերաբերում է պայմանագրայիններին. փոխարենը նրանց կտրվի գումար

 

 

 

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին