▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չզարմանաք, եթե Փաշինյանը հայտարարի, որ գազը Արցախին կարող է տալ նաև Ադրբեջանը»

ՀՀ ԱԺ-ում այսօր պատրաստ եղեք լսել նոր խելացնոր հայտարարություններ և սկանդալներ։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է, իսկ դա նշանակում է՝ առաջիկա օրերին հանրությանը զբաղեցնելու և շեղելու թեմա կա։


Չզարմանաք ու սրտի կաթված չստանաք, եթե Փաշինյանը ասենք հայտարարի, որ գազը Արցախին կարող է տալ նաև Ադրբեջանը, միշտ է այդպես եղել։ Կամ ասել, որ նախկին թալանչիները վաղուց այդպես պայմանավորվել էին, դրա համար չէին նորոգել գազի խողովակը, հիմա էլ կանգնել ենք գազի խնդրի առաջ։ Կրկնում եմ, չզարմանաք ու սրտի կաթված չստանաք Փաշինյանի անտրամաբանական ու հակահայկական նոր գոռգոռոցներից։
Հավանաբար Փաշինյանի ավազակախումբը ևս մեկ հակահայկական գործարք է պատրաստվում կնքել թշնամու հետ, ինչի համար Փաշինյանը ԱԺ-ում պիտի գոռգոռա, հայհոյի, պայմաններ ստեղծի, որ ամբողջ ազգն էլ իրեն հայհոյի։
Տրամաբանությունը պարզ է՝ ավելի լավ է բոլորը հայհոյեն Փաշինյանին ու չտեսնեն թուրքի հետ Փաշինյանի նոր գործարքները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին