▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա հակամարտության գոտի է, անցակետ բացելն անիմաստ է.Քաղաքագետը` Հորադիզ-Ասլանդյուզ անցակետի մասին

«Թեհրանում բանակցությունները սկսվել և հաջողությամբ ընթանում են: Այս քայլը Իրանի ուղերձն է տարածաշրջանի երկրներին, որը հիշեցնում է, որ որևէ խնդիր առանց Իրանի կարծիքի չի անցնի. ուզում է Հայաստանը լինի, Ադրբեջանը, թե Վրաստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի և Իրանի միջև Հորադիզ-Ասլանդյուզ անցակետի բացմանը` ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` հավելելով, որ Իրանը հիշեցնում է. Անդրկովկասն իր շահերի ոլորտն է:

Ինչ վերաբերում է Հորադիզ-Ասլանդյուզ անցակետի բացմանը` քաղաքագետը նշեց.

«Դա հակամարտության գոտի է, անցակետ բացելն անիմաստ է: 1993թ. կատարվել է երկու օպերացիա. Առաջին` սահմանը բացվել է փախչող բնակչության համար, երկրորդ դեպքում այդ սահմանը բացվեց և մեր զորքերը ստիպված եղան նահանջել Հորադիզ երկաթգծային կայարանից, որը ռազմական մեծ նշանակություն ուներ: Իրանը նույն թվականին զորախումբ  մտցրեց Նախիջևանի տարածք. ոչ մի երկրից ձայն չհանեցին. Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը»:

Քաղաքագետի խոսքով  Իրանն արևելյան ձևով գործող պետություն է` գալիս է ժպիտով և հետո հարվածում այնտեղ, որտեղ պետք է:

«Իսկ մենք այն վիճակում չենք, որ ասենք աշխարհի որևէ պետություն անհանգստանա` ասելով, թե լավ, Իրանը չկա, իսկ Հայաստանը կա»,-եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին