Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը կադրեր է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է եւ կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»։


