Համացանցում վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկման թեմա էր դարձել Ազգային ժոզովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը։
Իսկ այսօր էլ Ալեն Սիմոնյանը նաև եռագույնին էր անդրադարձել`սակայն սարկազմով, ինչի առիթով ԱԺ փոխնախագահից պարզաբանում է խնդրել factor.am-ը:
-Դա սարկազմ էր, ես վստահ եմ՝ այս հոդվածը կարդալու են քչերը, կարդալու են այն վերնագիրը, որ դնելու եք։ Սակայն հասկացա, որ լրատվամիջոցներին ձեռնտու է այդ վերնագիրը, իսկ մարդկանց էլ՝ մեկ նախադասություն կարդալ, այլ ոչ թե մեկ էջ։ Կրկնում եմ՝ դա սարկազմ է եղել, չեմ առաջարկել դրոշ փոխել,-ասել է Ալեն Սիմոնյանը։