▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա խաղաղություն չէ, բայց ազատություն է». խրամորթցի տատիկն այսօրվա մասին

Մինչեւ պատերազմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում 700-ից ավելի մարդ էր ապրում: Գյուղն օր-օրի բարգավաճում էր, ընտանիքները կարողանում էին իրագործել Մեծ հայրենականի դաժան օրերից պահած երազանքները: Այդպես եւ Լարիսա Սահակյանի ընտանիքում:
Կյանքի դժվարությունները, թվում է, նահանջում էին: Միայնակ մայրը յոթ երեխա էր մեծացրել: Աղջիկներն ամուսանցել էին: Տղաներից երկուսը գյուղում էին մնացել: Ավագի՝ Սերյոժայի համար նույնիսկ նոր տուն էին կառուցել:
Թվում էր՝ հետեւում էին մնացել այն օրերը, երբ կարիքն այնքան շատ էր, որ տղաները մեկը մյուսի շորն էին հագնում, երբ 1951թվականին ամուսնու մահից հետո միայնակ մնացած կինը չգիտեր, որ հոգսը հոգար, որի համար շատ ցավեր:
Ինչի՞ վրա էր դրել հույսը: Աստծո՞:
Հիմա էլ, դողդոջ տատիկը խոստովանում է՝ չգիտի: Աստծո անունը տալը ընդունված չէր: «Երբեմն Սրբերին էինք հիշում, բայց մեկ է՝ անհավատ էինք: Ջահել էինք: Մի բան էր լինում, ասում էինք աստուծ մեր խոխենքը պահե: Բայց դե խորությամբ չէինք հասկանում դրա իմաստը»:Որ նորից պատերազմ պիտի տեսներ՝ չէր պատկերացնում: Դրա սկսվելն էլ չզգաց: Տղաները սկսեցին պահակել գյուղի շրջակայքում, որ գիշերն ավարառություններ չլինեն: Հետո ավելի հաճախակի սկսեցին խորհրդային զինվորներ, նաեւ ադրբեջանական օմոնականներ երեւալ գյուղում եւ դրա շրջակայքում: Հիշում է. այդպիսի օրերին ջահել հարսները երեսներին ալյուր էին քսում, դեմքերը ծածկում վախից, որ օտար եւ սանձարձակ զինվորների աչքին չերեւան: Հետո սկսվեցին գնդակոծությունները, իսկ 1991թվականին նոյեմբերին գյուղը հրետակոծվեց, վիրավորները երեք տասնյակից ավելի էին: 
Զարմանալի է, այդ օրերին ինքը վախ չուներ: Կրակի տակ աշխատանքի էր գնում, թոնրատանը հաց թխում: Չվախեցավ նույնիսկ այն ժամանակ, երբ որդին վիրավորվեց:
Պատմում է տեղի ունեցած հրաշքը: Սերյոժան երկու ընկերների հետ ադրբեջանցիների հերթական գնդակոծության ժամանակ գյուղի սրբատեղիներից մեկի մոտ էր դիրքավորված: Արկը պայթեց: Ընկերները զոհվեցին: Որդին վնասեց միայն մատը:«Դա հրաշք էր»,- արցունքն աչքին պատմում է կինը,-«Սերյոժան հիշեց, որ այդ Սրբին մատաղ ենք մատուցել: Սուրբը պահեց»,- ասում է երկյուղածությամբ:
Սերյոժան հիմա գյուղում չէ: Պատերազմի օրերին, երբ ադրբեջանցիները գրավեցին գյուղը կնոջը երեխաների հետ տեղափոխեց Ռուսաստան, կռվի ավարտից հետո ինքն էլ գնաց: 
Հեռավոր Ռուսաստանում են նաեւ մյուս երկու տղաները: Խորհրդային բանակում զինծառայությունն ավարտելուց հետո Բաքվում էին հաստատվել: Ութսունականների վերջին ստիպված էին տեղափոխվել:
«Գիշերները աչքիս քուն չի գալիս:Մտածում եմ անընդհատ: Երեխեքս դռնեդուռ են ընկել»,- ասում է սրտնեղած, ապա ավելացնում, որ փառք է տալիս աստծուն, որ ողջ եւ առողջ են բոլորը:
Լարիսա Սահակյանը հաճախակի է այցելում Ռուսաստանում ապրող տղաներին, բայց միշտ վերադառնում է գյուղ: Այստեղ ավերված երկու օջախների փոխարեն հիմա նոր տուն է կառուցել որդին՝ Գրիշան: Նրա ընտանիքի հետ էլ ապրում է:
Գյուղական տուն է: Հազար ու մի հոգսերով: 86-ամյա կինը լավ չի տեսնում, վիրահատված են երկու աչքերն էլ, բայց երեխաներին օգնում է ինչով կարող է:

karabakh-open.info

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին