▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դագաղը փակ է լինելու, մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին․ խոսնակը՝ կորոնավիրուսից մահացածի հուղարկավորության մասին

Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

«Ա1+»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է, թե ի՞նչ կերպ է  իրականացվում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությունը, և արդյոք մահացածից հնարավո՞ր է վարակը փոխանցվի։

«Ունենք մեկ դեպք արդեն։ Դա համաճարակաբանական ցուցումներով է լինելու։ Դագաղը փակ է լինելու, այսինքն՝ մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին։ Հայաստանը այդ կերպ է գործում, քանի որ ամբողջ աշխարհում դեռ ապացուցված փաստեր չկան, թե մահացածի դիակից կարո՞ղ է վարակը տարածվել, թե ոչ»,- կայքի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ներկայումս, ըստ մամուլի խոսնակի, աշխարհում քննարկվում է այն հարցը, թե կորոնավիրուսից մահացածներից արդյոք վարակի վտանգ կա՞, թե՞ ոչ․ թե ինչպե՞ս մարմինը հանձնել հողին։ «Կան երկրներ, որտեղ այրում են։ Մենք այն տարբերակն ենք առաջարկում, որ դագաղը հերմետիկ փակ լինի, և որ մարդիկ մոտ չգնան»,- նշեց նա։

Նիկողոսյանի խոսքերով՝ ամեն ինչ արվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցերին համապատասխան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին