Փետրվարի 21-ի ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է:
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Վարդենիսի քննչական բաժին է ներկայացվել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
19-ամյա երիտասարդը տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Դանակահարել են պայմանագրային զինծառայողին ու նրա եղբորը․ վերջինս մահացել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Պատահարներ ավելին
![Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում](/filemanager/uploads/2024/07/week-4/avtovtariczohvacyntaniq.jpg)
ավելին
![Ողբերգական ավտովթար. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են](http://asekose.am/filemanager/uploads/shtapognutyun.jpg)
ավելին
![Արարատում եռացրած կաթը թափվել է 1.5 տարեկան երեխայի վրա, նա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց](http://asekose.am/filemanager/uploads/hivandanoc.jpg)
ավելին
![Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է երեխայի վրա](http://asekose.am/filemanager/uploads/shun.jpg)
ավելին
![Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը ծանրամարտի նախկին չեմպիոն է](http://asekose.am/upload/news/admin/2012/09/506414eba0715_medium.jpg)
ավելին
![Խոշոր հրդեհ՝ Երևանում](http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/AIN.jpg)
ավելին