▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Ազատավան գյուղում. 22-ամյա աղջիկ է կասկածանքով բերման ենթարկվել

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու։

 

 

 

 

 

 

 

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Արարատի մարզի Ազատավան գյուղից։ Օպերատիվ պարզվեց նաև կատարվածի հանգամանքները։ Դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, իր բնակարանում հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքում ապրող 22-ամյա մի աղջիկ։

 

 

 

 

 

 

 

Նրա և հիվանդանոց տեղափոխված երիտասարդի միջև Ազատավան գյուղում միջադեպ էր տեղի ունեցել, որի մանրամասներին, նաև դանակահարության պատճառներին քննության շահերից ելնելով՝ չենք անդրադառնա։ 
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին