▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն` Երևանի մոլերից մեկում

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։

Աղբյուրը հայտնում է, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ դանակահարող տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու` իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին