▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Երևանի «Զատիկ» կենտրոնում. անչափահաս տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին նշված կենտրոն, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված կենտրոնի սան, 17-ամյա Վ. Դ.-ն է:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շնչառական սարքավորումների տակ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ Վ. Դ.-ին նշված կենտրոնում դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ, 19-ամյա Կարեն Առաքելյանը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք՝ դանակը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին