Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 23:05-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արամյանց» բժշկական կենտրոնից, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
Դանակահարվածը 49 տարեկան է, «Երևան Գազ»-ի աշխատակից և բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 23-ի սահմաններում՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի հարակից այգում վիճաբանության ժամանակ երկու անծանոթ կանացից մեկը դանակով հարվածել է տղամարդուն` պատճառելով վերը նշված վնասվածքը:
Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։