Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում երեկ ժամը 14.40-ին հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ըստ վերջինիս ընկերոջ` 1994 թ. ծնված Արտակ Ա.-ի` Արթուր Ա.-ն վնասվածքը ստացել է Երևանի Խանջյան փողոցում ԵՊՄՀ մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից` դանակի հարվածներից:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Արտակ Թ.-ին, 1999 թ. ծնված Մհեր Ա.-ին, 1997 թ. ծնված Արտյոմ Ե.-ին, 1994 թ. ծնված Արտակ Ա.-ին, 1996 թ. ծնված Նարեկ Բ.-ին, 1996 թ. ծնված Վահե Ա.-ին և 1998 թ. ծնված Դավիթ Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Չայկովսկու փողոցի թիվ 15 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, նշված անձինք հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Արթուր Ա.-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել Դավիթ Գ.-ն:
Նշանակվել է ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն: