▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն՝ սահմանափակ կարողություններով մարդկանց հաստատությունում. մահացել է 19, վիրավորվել ՝40 մարդ

Ճապոնիայի Կանագավա քաղաքում անցյալ գիշեր 26-ամյա մի տղամարդ ներխուժել է սահմանափակ կարողություններով մարդկանց հաստատություն և անկանոն դանակահարել նրանց: Զանգվածային դանակահարությունից մահացել է 19, վիրավորվել՝ 40 մարդ, որոնցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Զանգվածային դանակահարության հետեւանքով առնվազն 19 մարդ մահացել է, եւս 40 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից 20-ի վիճակը ծայրաստիճան ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է ռուսական mk.ru կայքը: 

Դեպքից 1 ժամ անց տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել իր մեղքը: Պարզվել է, որ հանցագործը տեղի բնակիչ Սատոսի Ուեմացուն է, որը նախկինում աշխատել է նշված հաստատությունում: Նա խոստովանել է, որ իր այդ արարքով կերպ ցանկացել է աշխարհն ազատել սահմանափակ կարողություններով մարդկանցից:

Հատկանշական է այն փաստը, որ տեղի ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործի հնարավոր կապը իսլամական ծայրահեղական խմբավորումների հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին