▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների 10 պաշտոնատար անձանց մասով քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում ավարտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող  դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների 10 պաշտոնատար անձանց մասով նախաքննությունը։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ  «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վճռաբեկ, ՀՀ վարչական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, Կոտայքի, Շիրակի, Արարատ եւ Վայոց ձոր մարզերի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների պետեր, պատասխանատու պաշտոնատար անձինք՝ Ա.Մալխասյանը, Ա.Մամյանը, Գ.Աբրահամյանը  Թ.Ղուկասյանը, Հ.Մարգարյանը, Ն.Մելքոնյանը Ա.Գևորգյանը, Ա.Պետրոսյանը, Էդ.Հովհաննիսյանը եւ Ա.Միրզոյանը, անձնական այլ դրդումներով` անմիջական ղեկավարի ապօրինի հանձնարարությունը կատարելու և հետագայում նրա հովանավորչությունն ստանալու նպատակով, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Քննության տվյալներով հիմնավորվել են, որ նշված պաաշտոնատար անձինք իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընդգրկել են նաև փաստացի ծառայություն չիրականացնող տասնյակ անձանց, որից հետո իրենց ստորագրությամբ հաստատել վերը նշված կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Աբրահամյանին, Թ.Ղուկասյանին, Հ.Մարգարյանին, Ա.Միրզոյանին, Ա.Գեւորգյանին, Ա.Մալխասյանին, Ա.Մամյանին, Ա.Պետրոսյանին, Էդ.Հովհաննիսյանին, Ն.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին