ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացվեց:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:
Հիշեցնենք նաև. Կոստանյանը հայտարարել էր, թե իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, բայց ինքը ՀՔԾ այսօրվա պետ Սասուն Խաչատրյանին օրինական հիմքերով կդատապարտի»։


