▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա տեղեկացրել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենքոր երկու օր առաջ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: ՀՔԾ-ն առ այսօր չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգքրի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին