Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբելյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ հիմքում դնելով ՍԴ վիճահարույց որոշումը: Մասնավորապես պաշտպաններից Արամ Օրբելյանը, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշել է, որ, ըստ այդ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որեւէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչեւ գործի քննության ավարտը:
Միջնորդության դեմ է առարկել թե՛ տուժող, թե՛ մեղադրող կողմը: Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մասնավորապես նշել է, որ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:
Դիտեք նաև՝


