▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ազգականի դատավճիռը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը հունիսի 14–ին Նիկոլ Փաշինյանի ազգականի՝ Մամիկոն Հովհաննիսյանի գործով դատավճիռ է կայացրել։

 

 

Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա պատրաստել և 2019թ փետրվարի 19-ին օգտագործել է իրավաբանական փաստ հաստատող՝ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ:

Asekose.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Մամիկոն Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել իրավաբանական փաստ հաստատող՝ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու համար և դատապարտվել 200.000 դրամ տուգանքի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ դատաքննություն սկսելը Մամիկոն Հովհաննիսյանը հայտարարել է որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ և միջնորդել է գործը քննել արագացված դատական կարգով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին