Հանրապետական ծննդատան տնօրեն, նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը հրապարակել է միջնորդության որոշումը:

Ռազմիկ Աբրահամյանը ներկա է եղել դատական նիստին:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Հիշեցնենք, որ բացի Ռազմիկ Աբրահամյանից՝ ձերբակալվել էին նաեւ «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԿԱ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհի, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:
Դիտեք նաև՝


