▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատավո՛ր, իջի՛ր» վանկարկումներով բողոքի ակցիա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։ Նրանք բարձրաձայնում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորների նկատմամբ ապօրինությունների մասին եւ պնդում, որ ԲԴԽն անգործության է մատնված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ԲԴԽի դիմաց։ Նշենք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ հուլիսի 27–ին ԲԴԽն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Տեսանյութը՝ Էլինա Միհրանյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին