Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ · 8 անշարժ գույք Երևանում. · 5 տրանսպորտային միջոց. · 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. · 8 իրավաբանական անձանցում մասնակցություն. · 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք. · 463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։ |
Դատախազությունը պահանջում է Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին