Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, հերթական անգամ համոզվում ես, որ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր, երբ տեսնում ես, որ՝
- մինչև այսօր այդ դավաճանության գլխավոր ճարտարապետը և նրա խմբակն իշխանության են և շարունակում են վայելել հազարավոր մարդկանց աջակցությունը, այդ թվում՝ բավական կրթված մարդկանց
- դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների դեմ
- ազգակործան պատուհասն իր ընտանիքով հանդերձ նույնիսկ մի փոքր չի զղջում իր բերած աղետի համար և չտեսավարի առավելագույնս ըմբոշխնում է իշխանության տված բարիքները՝ նորից անպատիժ
- կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական, նորմալ մի երևույթ և ընդունվում է հանրության լայն շերտերի կողմից
- պատերազմի ընթացքում և դրանից հետո խայտառակ վարք դրսևորածները նշանակվում են նոր, ավելի բարձր պաշտոնների, մաքրվում են, երբեմն նույնիսկ հերոսացվում, շարունակում են անարգել եթերներով և սոցհարթակներով իրենց ստերի և մանիպուլյացիաների տարածումը
- ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն հաշտ են այս ամենի հետ:
Հաշտ են նաև բազմաթիվ իբր սկզբունքային, ազգայնական հայտնի դեմքեր, որոնք ևս շատ հարմար տեղավորվել են տարբեր պաշտոնների
- Սփյուռքի տարբեր համայնքներում հանդիպումների ընթացքում լսում ես խայտառակ «սրանք վատն են, բայց նախկիններն ավելի վատը» թեզը
- սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի...
- երբ այսքան ապացույցներից հետո ծնունդով արցախցի, բարձրագույն կրթություն ստացած, տարիներով դասախոս աշխատած մարդն ասում է, թե էս «խեղճն» ինչ աներ, ամեն ինչ նախապես էր որոշված...
- երբ հայտնի քպ-ականները դեռ կարող են ազատ զբոսնել քաղաքում
Երկար կարելի է շարունակել: Բայց այսքանն էլ հերիք է, որ պարզ դառնա եղածի օրինաչափությունը:
Հ. Գ. Ցավակցում եմ հայրենիքի համար նահատակվածների ընտանիքներին: Կգա ժամանակ, երբ նրանց սխրանքները կգնահատվեն»:
Դիտեք նաև՝