▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Բաբայանը՝ ՀՀ ՀՔԾ-ի՝ ՊԲ հրամանատարության շրջանում հարցաքննություն անելու, Վանեցյանի և Սերժ Սարգսյանի այցի մասին

Tert.am-ը գրում է.  Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կայքի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե արդյոք ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Արցախ այց էր կատարել՝ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկելու մարտիմեկյան գործերով Արցախի ՊԲ-ի՝ 2007-2008 թթ. ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց հարցաքննության հրավիրելու հարցը: Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարեց, որ նման հարց չի քննարկվել:

 

 

 

 

 

 

 

 

-Այսօր մամուլը գրել է, որ ՀՔԾ-ն պետք է հարցաքննության հրավիրի Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց՝ ստուգելու համար վարկածը, թե այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին զորք բերվե՞լ է նաև Ղարաբաղից: Ինչպե՞ս եք նման զարգացումների հնարավորությունը գնահատում:

- Ես այդպիսի տեղեկություն չունեմ, ոչ էլ կա տեղեկություն, որ Արցախի բանակը մասնակցել է ինչ-որ... մարտիմեկյան դեպքերին:

Հետևաբար, չգիտեմ՝ կլինի՞ այդպիսի հայտ կամ նման պաշտոնական մի գործընթաց, և եթե լինի, դա բացառապես իրավական հարթությունում պետք է լինի: Այն ժամանակ արդեն պաշտոնապես համապատասխան կառույցները հանդես կգան պարզաբանումներով, բայց հիմա մեզ հայտնի չէ նման բան:

 

 

 

 

 

 

 

 

-Պարո՛ն Բաբայան, նույն լրատվամիջոցը՝ «Ժողովուրդ» օրաթերթը, գրել էր, որ պատահական չէր ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ Արցախ այցելելն ու Բակո Սահակյանի հետ հանդիպելը, ավելին՝ դա եղել է նշված հարցով գործուղում:

 

 

 

 

 

 

 

 

-Չէ, պարոն Վանեցյանի այցը և հանդիպումը բացառապես առնչվում էր 2 հայկական պետությունների համագործակցությանն անվտանգության ոլորտում, տարբեր գերատեսչությունների փոխգործակցությանը, ուրիշ որևէ հարց չի քննարկվել:

-Այսինքն՝ պաշտոնապես հայտարարում եք, որ «Մարտի 1»-ի հարց չի քննարկվել:

-Այո:

 

 

 

 

 

 

 

- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասը անցկացրեց Արցախում: Այդ մասին շատ քիչ տեղեկատվություն կա, արդյո՞ք հանդիպումներ եղել են Բակո Սահակյանի հետ և եթե այո, ի՞նչ հարցեր են քննարկվել՝ ի՞նչ օրակարգի շուրջ:

-Ինչքան ես տեղյակ եմ՝ ինքը ոչ թե արձակուրդի մի մասն է անցկացրել, այլ պարզապես եկել է իր հարազատներին տեսակցության և այցելել է գերեզմաններ: Գիտեք՝ իր մայրը տարեց կին է, ապրում է Ստեփանակերտում: Եվ ասեմ, որ Սերժ Սարգսյանը միշտ էլ գալիս է, տարին մեկ-երկու անգամ, ոչ պաշտոնական:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին