Երեկ կայքերից մեկը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառ»։
Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ այդ կինը/ երեխայի մայրը/ իրենից 300.000 դրամ փող էր պահանջում ու սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի:
Այսօր Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով ներկայացրել է ողջ եղելություւնը «դեպքի» վայրից: Տեսանյութը, սակայն, ձայնային խոտանով է:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Տեսանյութը՝ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից