Hayeli.am-ը գրում է.
Լրատվամիջոցները երեկ «բացահայտեցին» Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու եւ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի կապի մասին: Դավիթ Տեր-Պետրոսյանը ամուսնացած էր ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի դստեր՝ Լիլիթի հետ, նրանք երեք երեխա ունեն, սակայն մոտ մեկ տարի առաջ բաժանվել են:
Դավիթն ու Աննան մոտ մեկ շաբաթ առաջ նշանադրվել են բավական զուսպ պայմաններում, մասակցել են միայն երկու կողմերի ծնողներն ու նորաստեղծ ընտանիքի քավորը: Իսկ հարսանիքն ամենայն հավանականությամբ տեղի կունենա եկող տարվա փետրվարին: Նշենք, որ Դավիթի երեք երեխաներն այժմ ապրում են հայրական տանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ուրախ եմ, որ Դավիթը գտավ իր երջանկությունը. մեկնաբանում է Լևոն Տեր-Պետրոսյանի հարս
Հայ հայտնիներից ում հետ է իր գեղեցկուհի կնոջը փոխել Լևոն Տեր-Պետրոսյանի որդին