▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Togarma տելեգրամ ալիքը ներկայացրել է Տոնոյանի և Փաշինյանի վերջին զրույցը

Մեր աղբյուրները հաստատում են Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Եվրոպա մեկնելու փաստը։ Այս մասին գրում է togarma տելեգրամ ալիքը։

«Ավելին, մեզ հայտնի է ուղղությունը. դա Վիեննա փառապանծ քաղաքն է։ Ըստ երևույթին Դավիթ Տոնոյանը որոշել է կազմակերպել Վիեննայի պաշտպանությունը, որ թույլ չտա` թուրքը մտնի Եվրոպա։ Բարեբախտաբար, փորձ նա ունի»,- գրում է ալիքը` հավելելով, որ նրան ինքնաթիռ է տրամադրվել անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի երկխոսությունը վերջինիս հրաժարականի օրը` togarma տելեգրամ ալիքի, որը պնդում է, որ զրույցի բովանդակությունը հաստատված է իր աղբյուրների կողմից և ներկայացված է բավականին կոռեկտ ձևով։

ՓաշինյանԸնթացիկ իրավիճակում ես այլ տարբերակ չունեմ, քան քեզ աշխատանքից ազատելը։ Իրավիճակն անելանելի է։

ՏոնոյանԻնձ աշխատանքից ազատելու կարիք չկա։ Ինքս եմ եկել հրաժարականի դիմում ներկայացնելու։ Միայն թե 15:00-ի համար ինձ դեպի Վիեննա ինքնաթիռ կազմակերպիր։

Փաշինյան-Ոչ, դա անթույլատրելի է։ Երկրում ռազմական դրություն է։ Պետք է հասկանալ` ինչ անենք։

Տոնոյան-Անթույլատրելին Աննայի վարքագիծն էր բունկերում։ Ձայնագրություններն ինձ մոտ են, չէ՞: Այնպես որ արագացրու, ուղեղս մի հարթուկիր։

Դավիթ Տոնոյանը armtimes.com-ի հետ զրույցում հերքել է լուրերը, թե ինքը Վիեննա է մեկնել:

«Ես իմ հարազատ քաղաքում եմ՝ Երեւանում, հենց հիմա»,-ասել է Տոնոյանը:

Նախկին նախարարը չիցանկացել անդրադառնալ իր վերաբերյալ տարածվող այլ լուրերի՝ նկատելով, թե դրանք բոլորը շահարկումներ եւ մանիպուլյացիաներ են, իսկ ինքը չի պատրաստվում ֆեյքային լրատվությանը արձագանքել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին