▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե, «քուանշ» ուրեմն. 20 օր ժամանակ ունեք մանդատները վայր դնելու համար. Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին

Չի աշխատելու այդ մեխանիզմը, ու չի կարող լինել, որ մենք պայմանավորվենք, որ պետք է խոսենք միայն օրենքներից, հետո դուրս գանք այս դահլիճից, ֆիլմեր սարքենք: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ֆիլմեր սարքելը դեռ հասկանալի է, որովհետեւ ինչ-որ ձեւով պետք էր բացատրել որոշ պատգամավորների այս դահլիճում լինելը: Բայց գրել ստատուսներ եւ վիրավորել ինձ եւ իմ գործընկերներին, չի աշխատելու այդ ձեւը, պաշտոնապես հայտարարում եմ»:

Սիմոնյանի պնդմամբ՝ չի կարելի գրել վիրավորանք եւ ծաղրանք պարունակող ստատուսներ․

«Խոսքը Գեւորգ Պետրոսյանի վերջին մտքի գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել եւ վերջում ասել է, որ կա ԱԺ ցրելու տարբեր ձեւեր, եւ այդ ձեւերից մեկը ԲՀԿ և ԼՀԿ մանդատների ամբողջական վայր դնելն է: Դե, «քուանշ» ուրեմն, 20 օր ժամանակ կա, որի ընթացքում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ դուրս գալ վերջնականապես այդ ոճից: Հանգիստ թողեք ԱԺ-ն Պետրոսյան Գեւորգով»,- եզրափակեց Սիմոնյանը:

Գեւորգ Պետրոսյանի այն գրառումը, որին անդրադարձավ Ալեն Սիմոնյանը.

«Խորհրդարանի իշխանական ուժի ինքնասիրահարված որոշ պատգամավորների, որոնք բախտի բերմամբ են հայտնվել իրենց աթոռներին և մինչ օրս չեն հասկացել իրենց անելիքը Ազգային ժողովում, ամենալավ պատիժը կլինի այն, որ մի հնարքով խորհրդարանը ցրվի, ու հլը տեսնենք, թե իրենք ինչով են զբաղվելու:

Էդ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ, մինչդեռ այսօր ձայնները տաք տեղից է գալիս:

Հա, ի դեպ, այդ հնարքը երկու ընդդիմադիր խմբակցությունների լրիվ հրաժարականն է, ինչի արդյունքում ԱԺ-ն կլուծարվի... Անձնական կարծիք էր...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին