▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպի Կիրանց

Դեպի Կիրանց․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

***

***

***

***

Լարված իրավիճակ է Կիրանց տանող ճանապարհին: Վիճաբանություն սկսվեց ոստիկանների և ընդդիմադիր պատգամավորների միջև, երբ վերջինները փորձում էին անցնել ոստիկանական պատնեշը։
Լրագրողների մուտքը դեպի Կիրանց ևս արգելվում է։

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա:
Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, ետ են դառնում»:

***

Մեծ թվով սև և կարմիրբերետավորներ օղակեցին Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին՝ պատճառաբանությամբ, թե ճանապարհը պետք է բացել, որ հիվանդ տեղափոխող մեքենան անցնի։ Մեկ մեքենայի փոխարեն անցավ 10 մեքենա, այդ թվում՝ բեռնատար։ «Էլի ստեցին»,- արձանագրեցին ներկաները։ «Սարսափ օպերացիա էր»,- Բագրատ Սրբազանն այսպես որակեց ճանապարհը մեքենայի առաջ բացելու գործողությունները։

***

«Այն մարդկանց, ովքեր իրեն քվե են տվել, որպեսզի անվտանգ կյանք ունենան, այսօր գողացված քվեով մատնել է ծայրահեղ վտանգի»,- ասաց Բագրատ Սրբազանը, ով այս պահին շարժման մասնակիցների հետ Կիրանցի մատույցներում է․ ոստիկանները նրանց թույլ չեն տալիս մտնել գյուղ։

***

Կիրանց տանող ճանապարհն այս պահին հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Գյուղ են մտնում միայն գրանցում ունեցող բնակիչները։ Բագրատ Սրբազանի և շարժման մասնակիցների մուտքը Կիրանց ևս արգելվել է։
«Արհեստականորեն ուզում են էս մարդկանց հետ մեզ թշնամացնել»,- ասաց նա՝ նկատի ունենալով ոստիկաններին։ Տավուշի թեմի առաջնորդը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ «Պարո՛ն նախարար, որպեսզի ավելորդ հրարումներ չլինեն ոստիկանական ուժերի կողմից, դիմում եմ ձեզ, որպեսզի հրահանգ տաք այս մարդկանց, մեզ հնարավորություն տան՝ հասնել գյուղ, հանդիպել գյուղացիներին ու վերադառնալ»։

***

Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել Կիրանց։ «Գյուղ ենք ուզում գնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ ճանապարհը փակած ոստիկաններին։ «Չեք կարող, անգամ պատգամավորները չեն անցել»,- պատասխանեց Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։

***

«Երեկ մնացել ենք կամրջի մոտ, չեն թողել մտնենք գյուղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով երեկ գործընկերների հետ կարողացել էր շրջանցել ոստիկաններին և հասնել Կիրանցի մատույցներ․ «Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են։ Դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ ա սպառնացել, օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ, ոստիկանական, փրկարար ծառայության ստորաբաժանումները հետապնդում էին, ոնց որ գեղարվեստական ֆիլմ նկարելուց լիենին»,- լրագրողներին հայտնել է Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ գյուղը փաստացի կիսվել է երկու մասի, մի կողմը հայկական է, մյուսը՝ ադրբեջանական։

«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ուղևորվում են դեպի Կիրանց։
«Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Այսօր կրկին մեկնում ենք Կիրանց։ Չնայած պայքարը տեղափոխվել է Երևան, սակայն մենք ինչպես առաջին օրը՝ մարտի 25-ին, այնպես էլ այսօր կիրանցի ու ոսկեպարցի մեր հարազատների կողքին ենք:
Երեկ մեր առաջ ճանապահը փակ էր:
Հուսանք, ոստիկաններին հրահանգողներն այսօր ավելի ողջամիտ կգտնվեն»։
Նշենք, որ Կիրանցում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշից եկող լուրերից հասկանում ենք, ոչ միայն Կիրանցն է այս պահին շրջափակված ու միայն գրանցում ունեցող բնակիչներին են ներս թողնում, մի շարք գյուղեր էլ հասնել հնարավոր չէ։
Հիշեցնեմ, այս ամենն ի սկզբանե ներկայացվում էր՝ որպես «ուղիների ապաշրջափակում», «ճանապարհները կբացվեն» և նմանատիպ այլ զառանցանքներ, որոնցից գլխավորը «խաղաղության խաչմերուկ» կոչվածն էր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին