▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ անգլերեն. սա աղետ է․ Նաիրա Զոհրաբյան

«Երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է լինեն դեսպաններ։ Եվ հիմա ամենակարեւոր երկրներից մեկում, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող է, խոշորագույն գերտերություն է, դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ անգլերեն։ Սա աղետ է։ Փաշինյանն անում է հակառակն այն ամենի, ինչը տարիներ շարունակ քարոզում էր որպես ընդդիմադիր»,-այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր համակարգերում տիրում է քաոսային վիճակ, ինչը ծանր հարված է Հայաստանի Հանրապետության  պետականության համար։ Ըստ նրա՝ Փաշինյանը ցանկանում է ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև հասկանում է՝ վաղը գալու է իրավաքաղաքական պատասխանատվության պահը։

«Արտգործնախարարությունից ես ճանաչում եմ բավականին լուրջ պրոֆեսիոնալների, եւ քաղաքականությունը, որը վարում է արտգործնախարարը՝ վախեցած, հեզաճկուն, կատարելով Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ չխորանալով այդ հրահանգների օրինականության, բարոյականության եւ ճշտգրտության մեջ։ Ես համոզված եմ, որ այն լարված վիճակը, որ այսօր կա արտգործնախարարությունում, մի օր պայթելու է։ Մենք այսօր բոլոր համակարգերում ունենք պարալիզացված վիճակ։ Բոլոր համակարգերում կա քաոս։ Եվ այն, ինչ փորձում է անել գործող իշխանությունը դեռևս գործող վարչապետի գլխավորությամբ անդառնալի հարված է Հայաստանի պետականության համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին