▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպանը կարդաց Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայ մամուլի համահայկական համագումարի մասնակիցներին

Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ՝ Բեյրութում՝ Անթիլիասի մայրավանքում, անցկացվում է Հայ մամուլի համահայկական համագումարը։ Երկօրյա համագումարին մասնակցում են Հայաստանից, Արցախից և Սփյուռքից հայ մամուլի շուրջ 100 խմբագիրներ, լրագրողներ, աշխատակիցներ։

Համագումարի մասնակիցներին ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ այն կարդացել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։

 

 

 

Համագումարին մասնակցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որ հանդես եկել ողջույնի խոսքով։

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»։


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին