▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴՀՈԼԸ ՄՆՈՒՄ Է ԴՀՈԼ. Հովհաննիսյանն` իր ՍԵՌԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆԸ կասկածող ԳԵՂԱՄՅԱՆԻՆ

«Արտաշես Գեղամյանը հերթական էշությունն է դուրս տվել: Նա իր սեռական կողմնորոշումներն է ի ցույց դրել, եթե նա ավանդական կողմնորոշում չունի, ապա պարտադիր չէ դրա մասին բացահայտել»,-այս մասին  galatv.am-ին հայտարարել է  քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի այն հայտարարությանը, թե Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չի կարող, որովհետեւ տարբեր սեռական պատկանելություն ունեն եւ, բնականաբար, օգնել չի կարող:

ՀՀ Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը նաև ասել է. «Ես հերյուրանքներ, նման կարգի տխմարություններ չեմ մեկնաբանում: Երբ Արտաշես Գեղամյանը տարիներ առաջ վիրավորում էր Սերժ Սարգսյանին, ով այդ ժամանակ պաշտպանության նախարար էր, չխանգարեց նրան, այլ կարող եմ ասել, որ օգնեց Սարգսյանին, հիմա, երբ Գեղամյանը ինձ է վիրավորում, գուցե եւ օգնի»:

«Չպետք է մոռանալ, որ Արտաշես Գեղամյանին անվանում են քաղաքական դհոլ, հերթական անգամ նա ապացուցեց, որ դհոլը մնում է դհոլ, եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը:

 

ՇԱՐԺԸ` ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին