Այսօր՝ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ռեկտոր Դիանա Գալոյանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում թանկարժեք հագուստի խանութից գողություն անելու համար քրեական գործ է հարուցված, առկա է դատավճիռ։ Արիանա Հովսեփյանի տեղեկություններով՝ նա անգամ ԱՄՆ-ում 3 օր բանտ է նստել։
Գալոյանին հաջողվել է փախչել ԱՄՆ-ից, ինչից հետո նա Հայաստանում ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնն է զբաղեցրել։ Հայտնի է նաև, որ Գալոյանի՝ ԱՄՆ-ում դատական նիստերին չմասնակցելու պատճառով վերջինիս դեմ հետախուզում է սկսվել։ Նրա քրեական գործն այնքան ստորացուցիչ է, որ մինչև իսկ նշվում է, որ նրան արգելվում է 100 յարդից մոտ գտնվել թանկարժեք խանութներին։