▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գասպարյանը ձայների զգալի մեծամասնությամբ Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել

Հայաստանի 4 քաղաքներում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, հոկտեմբերի 21-ին կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էջմիածնում հաղթել է ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, ով մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Դիանա Գասպարյանն ստացել է 8076 ձայն։

Հիշեցնենք, որ  առաջադրված էր 12 թեկնածու: 

 

 

Մյուս թեկնածուների մոտ պատկերը հետևյալն է. Վարդան Առաքելյան՝ 402 ձայն, Գագիկ Բաղրամյան՝ 250 ձայն, Վազրիկ Գրիգորյան՝ 283 ձայն, Վահագն Թադևոսյան՝ 203 ձայն, Սուրեն Թոփալյան՝ 295 ձայն, Սուսաննա Մարգարյան՝ 180 ձայն, Վահե Մովսիսյան՝ 679 ձայն, Սամվել Մուրադյան՝ 802 ձայն, Սուրեն Մուրադյան՝ 3699 ձայն, Սերգեյ Սարգսյան՝ 196 ձայն և Կարեն Ստեփանյան՝ 416 ձայն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին