Life.panorama.am-ը գրում է. «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմում նկարահանվել է նաեւ երիտասարդ դերասանուհի Դիանա Մալենկոն: Նրա կերտած Լիզի կերպարը հոգեպես մեծ ճանապարհ է անցնում, որի ընթացքում փոխվում է նրա աշխարհայացքն է ու, առհասարակ, մարդկային տեսակը:
Կայքի հետ զրույցում Դիանան նախ իր տպավորությունները հայտնել է որպես քաղաքացի, հետո նոր խոսել որպես դերասանուհի.
«Ես կինոման եմ ու մեր երկրում յուրաքանչյուր ֆիլմի ստեղծում ինձ ուրախացնում է՝ անկախ տվյալ ֆիլմի լավ կամ վատ լինելուց: Ուրախ եմ, որ վերջին տարինրին մեր երկրում պարբերաբար նկարահանվում են նոր ֆիլմեր, դրանք մեծ առաջընթաց են հայկական կինոշուկայում: Ինչ վերաբերում է Մհերի «Կյանք ու կռիվ» ֆիլմի թե առաջին, թե երկրորդ մասերին, սրանք այն բացառիկ ֆիլմերն են, որոնք միաձայն լավ ընդունվեցին: Մհերը ստեղծել է որակյալ կինո, նա անդրադարձել է այն թեմաներին, որը մեր ազգի համար գերկարեւոր են, բայց բացառիկությունը կայանում է նրանում, որ նա այդ թեմաները շատ ճիշտ է ներկայացրել»,- նշել է դերասանուհին:
Հարցին, թե «Կյանք ու կռիվ» ֆիլմի առաջին մասի մեծ հաջողությունը արդյոք գրավել է դերասանուհուն համաձայնել խաղալ երկրորդ մասում, պատասխանել է.
«Առհասարակ, երբ ֆիլմի առաջարկ եմ ստանում, միանշանակ առաջինը կերպարով եմ հետաքրքրովում, սակայն այս պարագայում այլ էր: Երբ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանում ես անձամբ Մհեր Մկրտչյանից, կերպարիդ էությունն արդեն երկրորդ պլան է մղվում, քանի որ լիովին վստահում ես այս տաղանադավոր ռեժիսորին: Հիմա վստահ կարող եմ ասել, եթե կերպարս ֆիլմում աննշան դերակատարում ունենար, միեւնույն է, կհամաձայնեի, միայն թե Մհերի նկարած ֆիլմում լինեի: Մինչ օրս Մհերի ստեղծած կինոգաղափարին համապատասխան պրոֆեսիոնալ պայմաններ ու մթնոլոր Հայաստանում չեմ տեսել: Այս առումով մի հետաքրքիր պատմություն պատմեմ. առաջարկ ստացա մասնակցել քասթինգին, բայց ընտրվելուց հետո Մհերը ծիծաղելով ասաց, որ ի սկզբանե գիտեր, որ ես եմ ընտրվելու, պարզապես այդ կերպով կատարվեց ընտրությունը, որպեսզի երես չառնեմ»:
Սցենարին ծանոթնալիս՝ Դիանա Մալենկոն շատ է ցանկացել, որպեսզի մարմնավորի հենց իր՝ Լիզի կերպարը.
«Երբ սցենարը կարդացի, ուղղակի երազում էի, որպեսզի հենց Լիզի կերպարն իմը լինի, ու երբ Մհերն ասաց, որ այդ կերպարի համար է ինձ կանչել, ես ուղղակի ուրախությունից սկսեցի ցատկոտել: Այս շրջանում ինձ ամենաշատը հենց Լիզի նման կերպար ու նման ռեժիսորի հետ աշխատանք էր պետք»,- նշել է նա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում