Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջան համայնքի հողերը օտարել Երևանի բնակիչներին։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում նշված է, որ Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 4-ի թիվ 715-Ա որոշմամբ 2023թ. հոկտեմբերի 5-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1790․7քմ հողամաս /Լոտ-42 (ՔՀ-23)/, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 2-րդ նրբ․ թիվ 34 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 12534900 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 21936075 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Կ․ Ուլնեցու փողոց, թիվ 37/1 տան բնակիչ Զարմինե Քեշիշյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը: |
«Դիլիջանի համայնքապետը շարունակում է հողերն օտարել Երևանի բնակիչներին». Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet