▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք հրազենի գործադրմամբ Երևանում հափշտակել են 40 մլն դրամ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), նույն մասի 4-րդ կետի (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք- զինամթերք կրելը և օգտագործելը) հատկանիշներով:

Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյանց 20 շենքի մոտից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 36-ամյա Հակոբ Մկրտչյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օրը դիմակավորված անձինք հրազենի գործադրմամբ հափշտակել են Հ. Մկրտչյանի մոտ եղած 40 մլն դրամը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Մկրտչյանը դիմադրություն է ցույց տվել դիմակավորվածներին, որի ժամանակ էլ նրանք կրակել են Հ. Մկրտչյանի վրա, ով որովայնի վնասվածքով և աջ սրունքի վերջույթի վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում, 1-03 շտապօգնության թիվ 66 բրիգադի կողմից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Բժիշկները տիտանական աշխատանք են կատարել ու մահվան ճիրաններից վիրավորին փրկել են: Հունվարի 17-ին Էրեբունի բժշկական կենտրոնում տուժվածը 3-րդ վիրասհատությունն է տարել և աջ ազդրի ստորին երրորդականից ոտքը ամպուտացվել է: Եթե ոտքը չամպուտացվեր, ապա տուժողի կյանքը փրկել չէր ինի:

Ըստ ֆոտոլրագրողի, Հ. Մկրտչյանը աշխատում է Գարեգին Նժդեհ հրապարակին հարակից «Քաղցրիկ» խանութի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին