▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակներն ու ձեռնոցները ճանապարհին նետելը հանգեցնում է վարակի տարածմանը. նախարարություն

COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։

Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

/filemanager/uploads/dimak.jpg

«Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:

«Ճանապարհային դեպարտամենտը» նաև տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:

Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին