▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիպուկահար աղջիկների նկարներ էլ դրեք, պրծնենք

Նոր ասացի` մտնեմ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի էջը, որպեսզի հավաստի աղբյուրներից տեղեկանամ սսահմանին կատարվող դեպքերի մասին, և երբ կարդացի քոմենթները, այնպիսի մեկնաբանություններ տեսա, որ ինձ մոտ հարցեր առաջացան մեկնաբանություններ գրողներին:

Օրինակ` ինչու եք մեկնաբանություններում գրում մեր դիպուկահարների անուն, ազգանունը, տարիքը: Տենց լավ չի, ժող ջան: Նկարն էլ դրեք ու պրծնենք : Ձեր մոտ հարց չի առաջացել , թե ինչու մեր դիպուկահարների նկարները չկան համացանցում : Եթե էդ հարցը ձեզ տաիք, դժվար թե բացահայտեիք պետական գաղտնիքը, ու ձեր բարեկամին, ծանոթին էլ վտանգի ենթարկեիք

Մեկ էլ այդ քոմենթներրից հասկացա, որ շատ շատերը կենսաբանությունից լավ չեն: Ժող ջան, դիպուկահարները լինում են աղջիկներ, քանի որ աղջիկների և տղաների մարմնի կառուցվածքները տարբեր են և աղջիկների թոքերը ավելի աջ են, քան տղաներինը, և կրակելիս տղայի ձեռքը սկսում է դողալ (թոքերի պատճառով ), իսկ աղջիկներինը` ոչ: Հուսով եմ այսքանը կհասկանաք: ես ռազմական գործերից չեմ հասկանում, բայց այստեղ պետք է լոգիկա ունենալ, և մի քիչ կրթված լինել, որպեսզի այսպիսի անկապ թեմաների չանդրադառնաք: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին