▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել, ծնողները մեղադրում են Սուրեն Պապիկյանին և ՊՆ-ին

Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում մեկ ամիս առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին,  այրվածքներ ստացավ, ինչի հետևանքով էլ հուլիսի 26-ին մահացավ։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, սակայն, որևէ պարզաբանում դեպքի վերաբերյալ չի ներկայացրել։ Սգակիր Պողոսյանները, որ որևէ կերպ չեն հաշվում 19-ամյա Պալյանի մահվան հետ, վշտացած են նաև պետական գերատեսչությունների վերաբերմունքից։ «Անփույթ ու անպատասխանատու են»,- ասում են Պալյանի ծնողները և նշում, որ հուլիս 16-ի  լույս 17-ի գիշերը ժամը 2։00-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին տեղեկացել են միայն հուլիսի18-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում. գրում է Forrights.am-ը։

Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում, թե ինչպես այրվածնքեր ստացած որդին շուրջ  5 ժամ առաջին բուժօգնություն չի ստացել։ Ըստ նրանց՝ ժամը 2-ին այրվածքներ ստացած Պալյանը մինչև առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում սպասել է բուժօգնության, քանի որ դիրքերից հնչող ահազանգին ժամեր շարունակ արձագանքող չի եղել։

Մոր՝ Գալյա Այվազյանի խոսքով էլ ծառայակիցները Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։  «Էրեխու վրայի կրակը մարվել է հողով և ջրով։ Մարմնի ինֆեկցիան անցել է հողից ու ջրից»,-ասում է մայրը և շարունակում, որ տղային հոսպիտալ տեղափոխել ոչ միայն ուշացումով, այլ նաև այրվածքից ստացած վերքերը խորացնելով։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։  Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ուեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-միմյանց լրացնելով պատմում են ծնողները։

«Իրեն տեղափոխել են «Վիլիս» մեքենայով՝ առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում։ Նստել է մինչև առավոտվա ժամը 06:00-06:30-ը՝ դիմանալով ցավերին։  Իմ տղայի բերանի բառերն եմ ասում։ Պատկերացնո՞ւմ եք «Վիլիսի» մեջ այդքան այրվածքով նստել է՝ վերքերը տրորվելով։ Էրեխուս ամբողջ դեմքը, իրանը, որովայնը, վերին և ստորին վերջույթներն այրված տեղափոխել են «Վիլիսով»՝  պոստից մինչև Սիսիանի հոսպիտալ։ Պոստն էլ գտնվում է 3700 մետր բարձրության վրա՝ ամենաբարձր պոստն է, Ծղուկի (լեռ Սյունիքի մարզում) պոստն է»,-ասաց մայրը։

Ինչո՞ւ Պալյանին, գոնե Սիսիանից ուղղաթիռով չեն տեղափոխել Երևան, այս հարցի պատասխանն են ակնկալում ստանալ ծնողները։  «Սիսիանի հոսպիտալից տեղափոխությունը չէ՞ր կարելի կատարել ուղղաթիռով, մեր պետության ուղղաթիռերն ինչի՞ համար են, հաճույքների՞»,-հարցնում է Պալյանի մայրը։

Ոչ Այրվածքաբանության ազգային կենտրոն, ոչ էլ Ազատան համայնք, որտեղ բնակվում են Պողոսյանները, նրանց Պաշտպանության նախարարը չի այցելել։ Պալյանի հայրը որդու մահվան մեղավոր և պատասխանատու համարում է Սուրեն Պապիկյանին՝ շեշտելով, որ միջադեպը եղել է նրա անփույթ կառավարման հետևանքով։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին