▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ պատահար Երևանում. բեռնատար մեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. կա զոհ

Մայիսի 6-ին, ժամը 12.40-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՄԱՆ» մակնիշի 035 LT 61 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը պոկվել և շրջվել է երկու քաղաքացիների վրա:

1979 թ. ծնված Վ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1977 թ. ծնված Ս. Ա.-ն, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալաով համապատասխան բուժ. օգնություն` դուրս է գրվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին