▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ պատահար Մայակովսկի գյուղում. 2 տարեկան երեխան խեղդվել է գետում

Մարտի 9-ին, ժամը 14.28-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2012 թ. ծնված Շ. Ք.-ը կորել է (ենթադրվում է ընկել է գետակը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները Գետիկ գետի մեջ հայտնաբերել են երեխայի դին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին