▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորի համար, ով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը

Շատ դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորին բնութագրելու համար, ով քիչ առաջ 3 ամսով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Քաղաքական պատվեր իջեցնողից, այսպիսի խայտառակ ապօրինություններ թույլ տվողից դատավորից մինչև թուրք-ադրբեջանական ցանկություններ բավարարողները հավասարապես հանձնողի պիտակ են կրում:

Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում. մեկը հող է հանձնում, մեկը ընկերոջն է ծախում, մեկը` սեփական պատիվն ու արժանապատվությունը:

Մարդ ինչ աստիճանի ստորացված պետք է լինի, որ հանուն Նիկոլի քաղաքական որոշում կայացնի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին